Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Նավը լքողներ էլի կլինեն

Նավը լքողներ էլի կլինեն
30.10.2018 | 01:59

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց նախընտրական ցուցակում հնարավոր է նաև ՀՀԿ-ականներ լինեն, լուրջ իրարանցում է առաջացրել հանրապետականների շրջանում:


«Մի քանի օրից կարձակվի Ազգային ժողովը, մեկ ամսից էլ ընտրություններ կլինեն, ու որոշ պատգամավորներ շանս չեն ունենա այլևս հայտնվելու խորհրդարանում: Եթե ՀՀԿ-ն ընտրություններին իրապես ռեբրենդիգավորված ցուցակով գնա, ապա մի շարք նախկին ու ավանդական դեմքեր չեն լինի այդ ցուցակում: Վերջիններս էլ, արդեն իսկ զգալով այդ ամենը, իրենց համար այնքան թանկագին պատգամավորական մանդատը փորձում են նոր իշխանությունների միջոցով ստանալ»,- ասաց ՀՀԿ-ամերձ «Իրատեսի» աղբյուրը:


«Որոշ պատգամավորներ Փաշինյանի կամ նրա մտերիմների հետ հանդիպումների ժամանակ հարմար առիթը բաց չեն թողնում շողոքորթելու ու ասելու, թե ինչպես են գաղտնի պայքար մղել նախկին իշխանությունների դեմ: Հասկացնում են նոր կառավարիչներին, որ այժմ էլ պատրաստ են նրանց կողքին քայլելու, միայն թե ավանդական իրենց մանդատն անսասան մնա: Թե ինչ գնով ու ինչ նախապայմաններով կզարգանա այս ամենը, դեռ հստակ չէ, բայց հասկանալի է, որ նորեկներն այդքան էլ միամիտ չեն»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ